Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քառասունչորս տարի անց

Քառասունչորս տարի անց
15.05.2012 | 00:00

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության միայն վերջին տուրն ի հայտ բերեց երկրի չեմպիոնին: «Մանչեստր Սիթին» դրամատիկ պայքարում կարողացավ 3:2 հաշվով հաղթանակի հասնել «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» նկատմամբ: Հետաքրքրական է, որ մինչև մրցավարի կողմից չորս րոպե ավելացնելը «քաղաքաբնակները» պարտվում էին, և հաղթական գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն: Որքան էլ տարօրինակ թվա, «Մանչեստր Սիթին» վերջին անգամ երկրի չեմպիոն էր դարձել քառասունչորս տարի առաջ:

Իր հանդիպումը հաղթանակով ավարտեց նաև «Մանչեստր Յունայթեդը» (1:0), սակայն մնաց երկրորդ հորիզոնականում, որովհետև, թեպետ «Սիթիի» հետ հավասար միավորներ ուներ, սակայն խփած-բաց թողած գոլերի լավագույն հարաբերակցությունը հօգուտ առաջինի էր: Մրցանակային եռյակի երրորդ թիմը դարձավ Լոնդոնի «Արսենալը»` նվաճելով Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելու իրավունք:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2508

Մեկնաբանություններ